1. Կարդա քո գրած էսսեն՝ «Ընտրություն՝ ըստ արժեքների» թեմայով։
  2. Կարդա Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։ Գտիր գյուլլա, հավլունի թուր, աննկուն, բաբան, հնոց, հորդորել, դալուկ բառերի բացատրությունը։
  3. Մեկնաբանիր նախաբանը և վերջերգը։ Թափառական աշուղի խոսքը գնահատիր՝ ինչ ձևով է հրավիրում իրեն լսելու, ինչպես է գրավում։ Ի՞նչ ենթատեքստով է սկսում պատմությունը և ինչպես է ավարտում։
  4. Գտիր տողերը, որտեղ Թաթուլին է նկարագրում։
  5. Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։
  6. Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր նրա արարքի նկատմամբ։
  7. Գնահատիր թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա, ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։
  8. Տեղեկություններ գտիր Թմկա բերդի մասին՝ որտեղ է գտնվում, ուրիշ ինչ պատմություններ են կապված դրա հետ։
  9. Գտեիր տեղեկություններ «Թմկաբերդի առումը» պոեմի այլ արտահայտությունների մասին՝ կտավ, երաժշտություն, բեմականացում և այլն։ Գրառում արա դրանց և պոեմի տարբերությունների մասին։

Գտիր գյուլլա — հրազենի գնդակ , հավլունի թուր — առասպելական մեծ սուր, աննկուն — անհաղթելի, բաբան — պաշարողական ռազմական գործիք՝ ամրությունների վրա քարեր նետելու կամ ուղղակի հարվածներ հասցնելու համար, հնոց —շատ շագ տեղ , հորդորել —խրախուսել, քաջալերել , դալուկ — գույնը գցած բառերի բացատրությունը։

Դանիել Վարուժան

ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեվեր —
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Տեղեկություն սոսյաց անտառի և սոսի ծառի մասին

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։

Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։

Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով[։Սոսյաց անտառը Հայաստանի արհեստական անտառներից էր։ Դրանից հետո՝ հելլենիզմի դարաշրջանում, Երվանդ Դ արքան (մ. թ. ա. 220-201) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330–338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսի ծառն անվանել են «Հայկական սոսի»։

Հակոբ Պարոնյան

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

2. Ամենալավ խոսողը քիչ խոսողն է, իսկ ամենագեշ խոսողը շատ խոսողն է:

3. Գիտուն ըլլալուն ամենեն պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտությունը ճանչնալն է:

Կարդում ենք արեւմտահայերեն

Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկաններ»

  1. Տեղեկություններ գտիր Հակոբ Պարոնյանի մասին։
  2. Գտիր նրա ասութներից, փորձիր մեկնաբանել հօգուտ հեղինակի։
  3. Մեկնաբանիր Աբիսողոմ աղայի կերպարը՝
    -մարդկային որակները
    -ճանաչողության, իմացականության մակարդակը
    -ըմբռնողականությունը։
  4. Բնութագրիր մյուս կերպարներին՝ ամեն մեկից մեջբերելով մեկական տիպիկ հատված։
  5. Որոշիր՝ ինչ առանձնահատկություն ունի այս վեպը (նման առանձնահատկությամբ էլ ո՞ր ստեղծագործություններն ես հիշում)։
  6. Վերլուծություն գրիր «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի շուրջ։
  7. Մեջբերումներ առանձնացրու, որ համարում ես կարևոր վեպը հասկանալու համար։

Կարդում ենք 20-րդ դարի հայ գրականություն

  1. Ներկայացրու «Հացը» պատմվածքի քո վերլուծությունը։

Հրանտ Մաթևոսյան. «Սպիտակ թղթի առջև» էսսեն.

  1. Ներկա ու անցյալ ժամնակների համեմատությունը և գնահատումը (գտիր հատվածներ)
  2. Ներկայի առատության բացասակն կողմերը (գտիր հատվածները)
  3. Գրողի կերպարը՝ առանձնահատկությունը զարգացող աշխարհում։
  4. «Բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա» հատվածի հակադրությունը նախադասության մյուս հատվածի հետ։ Հանճարներին ու շիժոֆրենիկներին մի շարքում դասելու նպատակը (մեկնաբանիր)։
  5. Կյանքին իմաստ տվող մարդածին երևույթները (մեկնաբանիր)։
  6. Գրականության սահմանումը՝ ըստ Հրանտ Մաթևոսյանի այս էսսեի։
  7. Ուժի և արվեստի հարաբերությունը էսսեում. «հարց լուցել»-ը՝ ապրելակերպ (գտիր հատվածներ)
  8. Գեղարվեստի և փիլիսոփայության տարանջատումը (գտիր հատվածը)։
  9. Կարծրատիպերը՝ արվեստի արգելակներ (գտիր հատվածները)։
  10. Պետական կառույցները՝ արվեստի արգելակներ (գտիր հատվածները)։
  11. Մեկնաբանիր՝ ինչի՞ մասին է այս էսսեն։

Կարդում ենք Գալշոյան

Ներկայացրու «Մամփրե արքան» պատմվածքի շուրջ կատարածդ աշխատանքը։

Կարդա «Կանչը» պատմվածքը։

  1. Ներկայացրու Մուշեղ Գալշոյանի «Կանչը» պատմվածքից տպավորությունդ մեկ նախադասությամբ։
  2. Երազանքի ու դրա անկատար մնալու արդյունքում մարդու ինքնության ձևավորման շուրջ տեսակետդ արտահայտիր՝ հենվելով պատմվածքի վրա։
  3. Գնահատիր Զորոյի ու Ալեի ապրած կյանքը երկու կողմից՝ հասարակության տեսանկյունից և հենց իրենց տեսանկյունից։
  4. Էսսե գրիր՝ «Կորցնելով կարո՞ղ ես նորից գտնել քեզ» թեմայով՝ ըստ պատմվածքի։
  5. Հաջորդ դասի համար կարդա Գալշոյանի էսսեներից մեկը

Կարդա Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքը։

  1. Գտիր հատվածները, որտեղ երևում է, որ Մամփրեն սկզբունքային մարդ է։
  2. Առանձնացրու հատվածները, որտեղ Մամփրեն հնազանդ է։
  3. Նշիր այն հատվածները, որտեղ երևում է Մամփրեի ընկերների վերաբերմունքը նրա նկատմամբ։
  4. Որոշիր Մամփրեի արքայության/թագավորության սահմանները՝ ըստ պատմվածքի։
  5. Ո՞րն է Մամփրեի առանձնահատկությունը՝ իր հասակակիցների հետ համեմատած։
  6. Համեմատիր Մամփրեին ու Դավոյին։
  7. Մի նախադասությամբ ձևակերպիր՝ ինչի մասին է այս պատմվածքը (ինչ ուղերձ ունի)
  8. Էսսե գրիր քո ձևակերպած նախադասության թեմայով՝ ըստ պատմվածքի։

Գրականություն

«Սեբաստացի» օրերի նախապատրաստական աշխատանքներ՝ նախաձեռնությունների հաշվառում։

Կարդում ենք 20-րդ դարի հայ գրականություն.
Մուշեղ Գալշոյան

Զրույց՝ մարդ-բնավորություն-կենսագրություն-արժեքներ
Գրառիր տեսակետներդ մարդու ճանապարհիխ նրա ինքնադրսևորման շուրջ։ Նշիր՝ ինչ նշանակություն ունեն նրա ապրած դրվագներն ու հիշողությունները դրանց մասին։

Կարդա Մուշեղ Գալշոյանի «Դավոն» պատմվածքը։ Մեկնաբանիր
1. Դավոյի ապրած կյանքի կարևոր դրվագները
2. Դավոյի բնավորության հիմնական գծերը
3.Դավոյի արժեքները
4. Մահվան մահիճ՝ ինչ են բացահայտում մարդու մեջ նրա կյանքկ վերջին րոպեները։

Ինչն էր ընդհանուր Դավոյի և նրա ընկերների մեջ. ժամանակը և մարդու ինքնաիրացումն այդ ժամանակի մեջ
Դավոյի ընկերներից ով ինչով էր առանձնահատուկ. հիմնավորիր պատասխանդ։

Տեքստից գտիր պատկերավոր արտահայտությունները։
Գտիր-առանձնացրու փոխաբերությունները։

Տեղեկություններ գտիր Մուշեղ Գալշոյանի մասին։
Էսսե գրիր «Դավոն» պատմվածքում արտահայտված գաղափարի շուրջ։

Կենսագրություններ Հայ Մեծերի մասին

Մուշեղ Գալշոյան (1933-1980)

Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում,

երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ “Ավանգարդ” թերթում և “Գարուն” ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ “Ձորի Միրոն”, որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր “Նահապետ” հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մխալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։

Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա եռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։

Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, “կող ունեցող” գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին “հերսոտել” ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հև անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրռւմ Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և… ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկակն վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։

Հիշատակված պատմվածքները մտնում են “Մարութա սարի ամպերը” շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, “Դավոն” պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ ՈՒ մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ ՈՒ մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։

Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980–ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։

Մուշեղ Գալշոյան | Դավոն | համառոտ

Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսներըՀսկել այս էջը

Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելի գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել էիր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին: Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են: Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա անարգված ու շփոթված թափառեց մինչև երեկո: Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց և գտավ դուռը: Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքն Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա: Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին: Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ: Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց . «— Օ՜հ, թագավոր ժամանակի, նյութ ու թիվ դարերի, աստիճաններով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ինձ ուզում կորցնել, հիմա Ամենակարողը պարգևել է իմը քեզ ցույց տալ, ուր ոչ բարձրանալու աստիճաններ կան, ոչ բացելու դռներ, ոչ էլ ճանապարհդ կտրող պատեր» :

Հետո կապերն արձակեց և թողեց անապատում, ուր նա սոված ու ծարավ մեռավ: Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում:

«Իմ Տերյանը»

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

* * *

Ես չըգիտեմ` ո՛ւր են տանում հեռավոր Ուղիների ժապավեններն անհամար, Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։ Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե, Գուցե մի օր դու երևաս լուսերես. Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես։ Օձանըման ոլորումով հեռախույս Ինձ կանչում են ուղիները բյուրավոր. Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս, Հանդիպումի երջանկության պայծառ օր…

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Ի՞նչ է տրիոլետը,  կարդա՛ Տերյանի տրիոլետները, փորձի՛ր ինքնուրույն տրիոլետ գրել:

Տրիոլետ, բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը։ Օրինակ.

Բազմաթիվ տրիոլետների հեղինակ Վահան Տերյանը

Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան.
Հարուստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում…
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն…

Տրիոլետներ են գրել նաև Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլք։