ՄԱԿ-ի 4-րդ համաժողովը թույլ զարգացած երկրների վերաբերյալ

«Թույլ  զարգացած երկրները ներկայացնում են մարդկության ամենաաղքատ և խոցելի հատվածը:Նրանք շարունակում են մնալ զարգացման անհրաժեշտության կիզակետում»:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի մուն, սեպտեմբեր 2010 թ.

Օրենսդրական մանդատ

2008 թ. 63/227 բանաձևով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց գումարել ՄԱԿ-ի 4-րդ համաժողովը թույլ զարգացած երկրների հարցերով /ԹԶԵ-4/: Համաժողովը նոր տասնամյակի առաջին գլխավոր հանդիպումն է և աշխարհում աղքատության դեմ պայքարի լուրջ մարտահրավեր է հանդիսանում: 2009 թ. 64/213 բանաձևը թույլ զարգացած երկրների, ցամաքով շրջապատված զարգացող երկրների և զարգացող փոքր կղզի պետությունների  հարցերով Գերագույն ներկայացուցչական  գրասենյակը սահմանեց, որպես համաժողովի նախապատրաստական աշխատանքների առանցքային կետ և ընդունեց Թուրքիայի հանրապետության հյուրընկալության առաջարկը:

Նպատակները

ԹԶԵ-4 և դրա նախապատրաստական աշխատանքները հանգամանորեն կգնահատեն ԹԶԵ-ների և 2001-2010 թթ. Գործողությունների բրյուսելյան ծրագրի աջակիցների ձեռնարկած քայլերը, կփոխանակեն փորձն ու գիտելիքները, կսահմանեն ԹԶԵ-ների նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև ազգային և միջազգային մակարդակով գործողությունները, որոնք անհրաժեշտ են դրանց արդյունավետ արձագանքելու համար, կվերահաստատեն ՄԱԿ-ի գլխավոր համաժողովների և գագաթաժողովների սահմանած ԹԶԵ-ների հատուկ կարիքները հոգալու պարտավորությունները, ի շահ ԹԶԵ-ների հանձն կառնեն միջազգային աջակցության հավելյալ միջոցառումներ, և այս առումով կհաստատեն և կընդունեն նոր համագործակցություն ԹԶԵ-ների և դրանց զարգացման աջակիցների միջև:

Ակնկալվում է, որ 2011 թ. մայիսի 9-13-ը Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում կայանալիք համաժողովի ընթացքում ԹԶԵ-ների զարգացման հարցերով Գործողությունների նոր ծրագիր կմշակվի, որը կսահմանի զարգացման հետագա հարացույցը: Հաջորդ տասնամյակի առանցքային նպատակները պետք է ներառեն աղքատությունից և սովից տառապող մարդկանց թվի կիսով չափ կրճատում և ազգային ինքնուրույնության շուտափույթ հաստատում ֆիզիկական ու սոցիալական ընդգրկուն ենթակառուցվածքի ձևավորման, գյուղատնտեսական բարեփոխումների խթանման և աշխատատեղերի ստեղծման համար արդյունավետ միջոցների ձեռնարկման շնորհիվ: Ի հավելումն ասվածի, ԹԶԵ-ների կեսից ավելին գալիք տաս տարիների ընթացքում այս կարգավիճակից պետք է դուրս գան:

ԹԶԵ-ների ձեռքբերումների համար առանցքային ոլորտներն են`

  • Արդյունավետ կարողունակությունը
  • Զարգացման պաշտոնական աջակցությունը
  • Որակյալ արտաքին անմիջական ներդրումը
  • Գյուղատնտեսության և սննդի անվտանգությունը
  • Առևտուրը
  • Կլիմայական փոփոխությունները
  • Առաջնային ծառայությունների համընդհանուր հասանելիությունը

Թույլ զարգացած 48 երկրները

ԹԶԵ-ները այն երկրներն են, որոնք առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների հարուցած և բնածին աղետների հանդեպ: Դրանց ընդհանուր հաշվարկով 885 մլն. բնակչությունը, որի 75%-ի օրական եկամուտը 2 դոլարից էլ քիչ է, տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք աշխարհի մյուս մասերում վաղուց արդեն վերացել են: ԹԶԵ-ները հիմնականում Հազարամյակի զարգացման նպատակներից ետ մնացող երկրներն են, և նրանց առաջընթացը խթանելը կարող է ՀԶՆ-ների արշավի ամենահաջող գագաթնակետը լինել:

Տարրական տեխնոլոգիաները, թույլ ֆիզիկական ենթակառուցվածքն ու էներգիայի անկայուն պաշարները խոչընդոտում են համաշխարհային մրցունակությանը, սակայն  կա նաև մեծ ներուժ.

  • Առաջին անհրաժեշտության ապրանքների գնի աճով պայմանավորված` ԹԶԵ-ների ընդհանուր թիվը վերջին տասնամյակի ընթացքում տարեկան աճել է 6-7%- ով, սակայն անգամ 2009 թ. ճգնաժամի ընթացքում դրանց տնտեսությունները ավելի քան 4% աճ են գրանցել:
  • Դրանց կառավարությունների մեծ մասը ներդրման ոլորտում բարեփոխումներ է անցկացնում  և ունի երիտասարդ ու ստեղծագործ աշխատուժ:
  • Առևտուրն ու մուտքային ներդրումներն աճում են:
  • Այս երկրներում է գտնվում աշխարհի ռազմավարական նշանակության հանքերի և ռեսուրսների զգալի մասը` նավթ, գազ, ածուխ, ոսկի, արծաթ, ադամանդ, բոքսիտ, կոբալտ, ուրան և կոլտան:

ԹԶԵ-ներին են պատկանում նաև ընդարձակ վարելահողեր, արևադարձային անտառներ, որոնք կանխում են գլոբալ տաքացումը և  ապահովում կենսաբազմազանությունը, ինչպես նաև վերականգնվող էներգիայի, խմելու ջրի պաշարներ, ջրային ու  առափնյա կարևոր ռեսուրսներ:

https://www.7or.am/am/news/view/20423

Բնական աղետներ: Ջրհեղեղներ, սողանքներ, սելավներ

  Ջրհեղեղներ: Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետևանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։ Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։ Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը և մասշտաբները։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատև անձրևները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երևույթները։ Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։ Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963, 1968 և 1997 թթ.: Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրևի հետևանքով Ողջի և Գեղի գետերի վարումների ջրհեղեղները։

 Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցության ուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սովորաբար միջին և խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջև։ Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման և երկարատև ներգործության հետևանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։ Ջրհեղեղները վտանգավոր են նաև այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։

 Սողանք: Սողանքը երկրաբանական վտանգավոր երևույթ է երկրակեղևի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատև ու աստիճանաբար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետևանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է։ Հայաստանի Հանրապետությունում կա տաnբեր չափերի ավելի քան 3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածք։ Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաբերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր։ Սողանքներն առավելապես տարածված են Դեբետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստև, Ազատ և Արփա գետերի ջրավազաններում։ Սողանքային երևույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Սելավ: Սելավը կարճաժամկետ և բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձևաորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սովորական ժամանակ սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինում։ Ձյան արագ հալոցքի, տեղատարափ անձրևների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում և քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ (հեղեղի ընդհանուր զանգվածի մինչև 75 տոկոսը)։ Սելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետևանքների, ավերում են գյուղեր ու ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ։ Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով և ջրահոսքի ավազանը անտառապատելով։ Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներ։ Տարածքի մոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավոր երկրաբանական երևույթից։
 

Քարաթափում: Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային  ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու  լանջերի   վրա։ 
Բացի այդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի  ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից,  սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար քարաթափումները ծածկում են   լեռնալանջերի   ստորին, երբեմն էլ   միջին մասը։

  1. Կարդա քո գրած էսսեն՝ «Ընտրություն՝ ըստ արժեքների» թեմայով։
  2. Կարդա Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։ Գտիր գյուլլա, հավլունի թուր, աննկուն, բաբան, հնոց, հորդորել, դալուկ բառերի բացատրությունը։
  3. Մեկնաբանիր նախաբանը և վերջերգը։ Թափառական աշուղի խոսքը գնահատիր՝ ինչ ձևով է հրավիրում իրեն լսելու, ինչպես է գրավում։ Ի՞նչ ենթատեքստով է սկսում պատմությունը և ինչպես է ավարտում։
  4. Գտիր տողերը, որտեղ Թաթուլին է նկարագրում։
  5. Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։
  6. Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր նրա արարքի նկատմամբ։
  7. Գնահատիր թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա, ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։
  8. Տեղեկություններ գտիր Թմկա բերդի մասին՝ որտեղ է գտնվում, ուրիշ ինչ պատմություններ են կապված դրա հետ։
  9. Գտեիր տեղեկություններ «Թմկաբերդի առումը» պոեմի այլ արտահայտությունների մասին՝ կտավ, երաժշտություն, բեմականացում և այլն։ Գրառում արա դրանց և պոեմի տարբերությունների մասին։

Գտիր գյուլլա — հրազենի գնդակ , հավլունի թուր — առասպելական մեծ սուր, աննկուն — անհաղթելի, բաբան — պաշարողական ռազմական գործիք՝ ամրությունների վրա քարեր նետելու կամ ուղղակի հարվածներ հասցնելու համար, հնոց —շատ շագ տեղ , հորդորել —խրախուսել, քաջալերել , դալուկ — գույնը գցած բառերի բացատրությունը։

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։Գտիր գոյականի լրացումները։

Երեսնամյա կտրիճ զորավարը Ալեքսանդր Մակեդոնացին նվաճում է Հնդկաստանը, մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով ռազմաշունչ ու ռազմատենչ  ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը ,զորավարը հրամայեց փայտամաշ ելարանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրան զորապետերը հապաղում են ուստի վահանով պաշտպանվելով վերևից տեղացող նետերից սկսեց կառչելով մագլցել։
Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը հնդիկների մի մասին սրախողխող արեց խուճապի մատնելով մյուսների։ Ասես իր զինվորներից լքված  նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից  արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին պահանջում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու, պաշտելի զորավարին։
Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինակ արարք, պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։

կտրիճ ,ռազմաշունչ,ռազմատենչ,սրտապատառ

Դանիել Վարուժան

ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեվեր —
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Տեղեկություն սոսյաց անտառի և սոսի ծառի մասին

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։

Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։

Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով[։Սոսյաց անտառը Հայաստանի արհեստական անտառներից էր։ Դրանից հետո՝ հելլենիզմի դարաշրջանում, Երվանդ Դ արքան (մ. թ. ա. 220-201) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330–338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսի ծառն անվանել են «Հայկական սոսի»։

Հայոց լեզու

Ամուսնության հարցում քրոջ խորհրդին հետեւելը նա իր մեծագույն սխալն էր համարում:
Այս դժբախտությունների մեծ մասը նրանց սխալ ու անկշռադատ վճիռներ ընդունելուց է գալիս:
Այդ մարդու քաջատեղյակությունը հավանաբար պայմանավորված էր հատուկ գաղտնի աղբյուրներ ունենալով:
Խոսելու չափազանց ինքնավստահ կերպը վկայում էր դիմացինի՝ իշխանավոր մարդ լինելը:
Իրադրությունը բավական տարբեր է ժողովրդի պատկերացրածից:
Սպաներին խստորեն հրամայված է զինվորագրվածներին հետ բերել ճակատային գծից։
Արարչին եւ արարչագործությունը չըմբռնելուց է սկսվում այդ մարդկանց անզուսպ ամբարտավանությունը:
Ժամանակն ու այս պատերազմը վկայում են մարգարեի եւ Ձեր իրավացի լինելը, պարո՜ն:
Որպես արվեստագետ արարչին հանդգնորեն կապկող մարդն ընկնում է անաստվածության գիրկը։
Ազատամիտ եվրոպացու համար անհեթեթ էր այդ արմատացած արեւելցու ասածը իր մասին:
Իշխանավորները ազգային ատելությունը շահարկում են սեփական անմաքուր նպատակներին առավել դյուրությամբ հասնելու համար։
Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով՝ Բագրատյանն իրեն խորապես պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։
Իմ անկեղծ խոսքով քեզ վշտացնելս ինձ ցավ է պատճառում:
Ամենասոսկալին սեփական միայնությունն ու անօգնականությունը խորությամբ ըմբռնելն է։
Ես դուրս եկա՝ ճաշի համար համեմունք եւ միրգ առնելու, եւ հանդիպեցի իմ մի հին ծանոթի:

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը։ Տեքստից գտիր.
  • կապերը, որոշիր տեսակները․
  • շաղկապները, որոշիր տեսակները.
  • հարաբերական դերանունները։

Տեքստ

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և անբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ -լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թա-երգությունը։ Դավադիրները հենց թաթերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։

դաս տալով — կապ — նախադրություն

Զբոսաշրջությունը Հայաստանում

Էքստրեմալ զբոսաշրջությունը Հայաստանում

Էքստրեմալ
զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է անասելի արագությամբ, և տարեց
տարի դառնում է ամենապահանջված զբոսաշրջություններից մեկը։
Հայաստանը լեռնային երկիր է և ունի բոլոր հնարավորությունները ակտիվ զբոսաշրջության զարգացման համար։
Էքստրեմալ
հանգստի սիրահարների համար Հայաստանը իսկապես փոքրիկ դրախտ է, քանի որ այս
հրաշալի երկրում է, որ կարող եք բարձրանալ լեռներ, լողալ տարբեր գետերում,
զբաղվեք լեռնադահուկային սպորտով և սնոուբորդով, թռչել պարապլաներով՝
վայելելով զարմանալի թռչուններով, և շատ ավելին հասանելի կդառնա այս
անսահման գեղեցիկ երկրում:
Հանգիստը Հայաստանում ձեզ
հնարավորություն կտա իրականացնելու ձեր անհավանական թվացող երազանքները,
դառնալ բարձունքների նվաճող, ազատություն զգալ և հագեցնել արկածախնդրության
ձեր ծարավը՝ ձեր ուղևորությունը անմոռանալի դարձնելով:
Բոլորին, ովքեր իրենց համարում են անվախ հրավիրում ենք իրենց էքստրիմի երկիր՝ Հայաստան։

Պարագլայդինգ

Յուրաքանչյուր
անձ իր կյանքի ընթացքում կցանկանար թևեր գտնել և բարձրանալ արծվի պես՝
բարձր-բարձր, տեսնել երկնքից երկրի ամբողջ գեղեցկությունը և զգալ
ազատություն: Սա այն զգացողությունն է, որը դուք կստանաք պարապլանով
թռչելիս:
Հայաստանը լեռնային երկիր է` լեռնային գեղեցիկ
լանդշաֆտներով, կապույտ լճերով և կանաչ անտառներով, բայց ի՞նչ, եթե ոչ սա,
կցանկանայի՞ք թռչնի աչքերով տեսնել Հայաստանը:
Լավ արևոտ
օրն այն ժամանակն է, երբ դուք կարող եք պլանավորել էքստրեմալ
շրջագայություն, թռչել գետնից վերև և լցվել ադրենալինով, բայց միևնույն
ժամանակ հետևել անվտանգության բոլոր միջոցառումներին, քանի որ բացի
սենսացիաներից կարևոր է էքստրեմալ զբոսաշրջությունը հնարավորինս անվտանգ
դարձնել:
Պարագլայդինգը ակտիվ զբոսաշրջության զարմանալի տեսակներից մեկն է:
Ճանապարհորդեք դեպի Հայաստան և զգացեք էքստրեմալ զբոսաշրջության ամբողջ հաճույքը:

Ռաֆթինգ — լեռնագնացություն լեռնային գետի վրա

Ակտիվ զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակները կապված են լեռների և գետերի հետ:
Հայաստանը, լինելով լեռնային երկիր իդեալական է էքստրեմալ զբոսաշրջության բոլոր տեսակների համար, հատկապես նավարկության համար:
Կազմակերպեք ձեր ուղևորությունը դեպի Հայաստան `մի երկիր, որտեղ նույնիսկ էքստրեմալ տուրիզմի համարձակ տիպերը կան:

Ռոուպջամփինգ

Ռոուպջամփինգը էքստրեմալ զբոսաշրջության յուրօրինակ տեսակ է, որի ընթացքում վախն ու ադրենալինը ուղեկցում են ձեզ։
Հայաստանը պատրաստ է դարձնել ձեր շրջագայությունը և էքստրեմալ հանգիստը անմոռանալի:

Ծաղկաձորյան ճոպանուղին – դահուկավազք և սնոուբորդ

Բարձրանալով
ճոպանուղով լեռան գագաթին դուք կզգաք ազատություն, և կհասկանաք թե որն է
իրակաում հրաշքներով լի աշխարհը։ Եթե ուզում եք ինքներդ զգաք ձմռան իրական
շունչը այցելեք Հայաստան և Ծաղկաձորի լեռներում կարող եք զբաղվել
դահուկավազքով և սնոուբորդով։
Սրանք ձմեռային հանգստի սպորտաձևերից ամենատարածվածն են, որոնք էքստրեմալ զբոսաշրջության ամենակարևոր մասն են կազմում:

Զիպլայն

Ցանկանու՞մ եք լիցքաթափվել և ունենալ անմոռանալի զգացողություններ։ Ուրեմն հենց այս տիպի էքստրոմալ զբոսաշրջություն է Ձեզ անհրաժեշտ։
Ադրենալինի
սիրահարների համար այս սպորտաձևը հեշտ և զվարճալի է։ Իսկ այն մարդկանց
համար, ովքեր վախենում են բարձրությունից այս ամենը թվում է սարսափելի։
Բայց Հայաստանը Ձեզ համար կդառնա հենց այն երկիրը, որը Ձեզ կօգնի
հաղթահարել Ձեր վախերը և սիրահարվեր ակտիվ հանգստին։
Էքստրեմալ
զբոսաշրջության ժամանակ մենք կապահովենք Ձեր անվտանգությունը և դրա հետ
մեկ տեղ այնպես կկազմակերպենք Ձեր հանգիստը, որ կունենաք ամենաանմոռանալի
պահերը հենց Հայաստանում։
Հայաստան ճանապարհորդելը կարող է լինել ամենահիշարժան իրադարձությունն ու հիանալի հանգիստը ձեր կյանքում:

Լեռնագնացություն և ալպինիզմ

Լեռնագնացությունը ակտիվ զբոսաշրջության ամենազարմանալի տեսակներից մեկն է:
Լեռնային
Հայաստանն ամենալավ երկիրն է լեռների գագաթները բարձրանալու համար:
Ալպինիզմը սպորտի մի տեսակ է, որն օգնում է նաև ուժեղացնել կամքի ուժը,
նպատակ դնելով հասնել լեռան գագաթին և հասնել նպատակին, անկախ նրանից,
անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կան դրան հասնելու ճանապարհին: Հայաստանն
արդեն ունի ավելի քան 2 դարի փորձ, էքստրեմալ զբոսաշրջության այս տեսակի
մեջ։ Հայկական ալպինիզմը պատմությունը սկսվել՝ 1829 թ.-ին բիբլիական Արարատ
լեռան վրա:
Լեռնագնացությունը ծագել է որպես ալպինիզմի
մի տեսակ, ակտիվ և միաժամանակ էքստրեմալ հանգստի մի տեսակ, որի էությունը
ժայռեր բարձրանալն է և դրանից անհավանական շատ լիցքեր ստանալը։
Հայաստանը
լեռների և ժայռերի, քարերի, խոր կիրճերի և լեռնաշղթաների երկիր է։
Իդեալական դրախտ է ալպինիզմի և լեռնագնացության սիրահարների համար:
Բոլորին ովքեր սիրում են էքստրիմ և ուզում են ստանալ ադրենալին հրավիրում ենք ճանապարհորդության հենց Հայաստան։
Էքստրիմ, ադրենալին, Հայաստան։

Զբոսաշրջության հնարավոր դրական ազդեցություններից են.

· այն շատ երկրների համար եկամտի (նաև հարկային եկամտի) աղբյուր է,

· նպաստում է ներդրումների ներհոսքին,

· ունի բազմարկչի էֆեկտ,

· շատ երկրների ծառայությունների և արտահանման ծավալում մեծ կշիռ ունի,

· նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը,

· նպաստում է տնտեսության այլ ոլորտների և տարածաշրջանների համաչափ զարգացմանը,

· ստեղծում է աշխատատեղեր, նպաստում է աղքատության հաղթա­հար­մանը,

· նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանը և զարգացմանը,

· նպաստում է միջմշակութային հաղորդակցմանը, և այլն:

Հակոբ Պարոնյան

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

2. Ամենալավ խոսողը քիչ խոսողն է, իսկ ամենագեշ խոսողը շատ խոսողն է:

3. Գիտուն ըլլալուն ամենեն պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտությունը ճանչնալն է:

Կարդում ենք արեւմտահայերեն

Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկաններ»

  1. Տեղեկություններ գտիր Հակոբ Պարոնյանի մասին։
  2. Գտիր նրա ասութներից, փորձիր մեկնաբանել հօգուտ հեղինակի։
  3. Մեկնաբանիր Աբիսողոմ աղայի կերպարը՝
    -մարդկային որակները
    -ճանաչողության, իմացականության մակարդակը
    -ըմբռնողականությունը։
  4. Բնութագրիր մյուս կերպարներին՝ ամեն մեկից մեջբերելով մեկական տիպիկ հատված։
  5. Որոշիր՝ ինչ առանձնահատկություն ունի այս վեպը (նման առանձնահատկությամբ էլ ո՞ր ստեղծագործություններն ես հիշում)։
  6. Վերլուծություն գրիր «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի շուրջ։
  7. Մեջբերումներ առանձնացրու, որ համարում ես կարևոր վեպը հասկանալու համար։

English

1after հետո
2according to ըստ, համաձայն
3although չնայած
4despite չնայած
5as քանի որ
6because որովհետև
7concerning վերաբերյալ
8directly հենց որ, իսկույն
9either նույնպես, երկուսից յուրաքանչյուրը
10except բացի, բացառությամբ

I wake up at 14:00 because I go to sleep at 03:30, although there are exceptions that on the day I go to school I wake up at 8:15.