Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)

Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19), վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է: Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում): Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը (ինկուբացիոն շրջան) հիմնականում 2-ից 14 օր է տևում: Ձեռքերի լվացումը, հազող կամ փռշտացող անձանցից հեռավորության պահպանումը, ինչպես նաև դեմքին դիպչելուց խուսափումը խորհուրդ է տրվում հիվանդությունը կանխարգելելու նպատակով: Հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում փռշտալիս և հազալիս փակել բերանը և քիթը ծալված արմունկով կամ կտորով (թաշկինակով), ապա ազատվել դրանից (անմիջապես նետել այն աղբամանի մեջ):

Տեսողական զգայարան աչք

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:

Ֆունկցիաները

Օժանդակ հարմարանքներն են կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։

Ինչու են լինում տարբեր գույների

Այն, որ մեր աչքերը ունեն տարբեր գույներ, դա բոլորին է հայտնի: Բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:Լինում է նաև այնպես, որ մարդիկ ունենում են տարբեր գույների աչքեր: Դա տեղի է ունենում մելանին հորմոնի կամ ավելցուկից, կամ սակավությունից: Այսպիսի բան կարող է դիտվել նաև կենդանիների, հատկապես կատուների մոտ: Այս երևույթը կոչվում է գետերոհրոմիա: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջովին և մասնակի: Ամբողջական ձևը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մի աչքի բիբի գույնը ամբողջովին տարբերվում է մյուս աչքի գույնից: Իսկ մասնակին շատ քիչ դեպքերում է հանդիպում, մոտավորապես 1 միլիոն մարդկանցից 4-ի մոտ: Այն իրենից ներկայացնում է մի աչքի բիբի երկու գույն, այսինքն՝ մի աչքի բիբի մի մասը ունի մի գույն, մյուս մասը՝ այլ գույն: Որպես կանոն, աչքի գույնը ժառանգական բնույթ ունի: Հայտնի է, որ երկրագնդի վրա ավելի շատ են մուգ աչքերով մարդիկ, քանի որ մելանինի մեծ քանակությունը համարվում է գերիշխող: Այսպիսով, եթե ծնողներից մեկը ունի շագանակագույն աչքեր, իսկ մյուս ծնողը՝ երկնագույն կամ կանաչ աչքեր, ապա նրանց երեխան կունենա բաց գույնի աչքեր: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մարդու աչքերի գույնը կարող է փոփոխվել տարիների ընթացքում: Բոլոր երեխաները ծնվում են երկնագույն աչքերով, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս չկա մելանինի բավականաչափ քանակություն: Հետագայում, երբ պիգմենտը շատանում է, նրանք ստանում են համապատասխան գույն: Ծերության տարիքին որոշ մարդկանց աչքերը կարող են դառնալ ավելի բաց գույնի, այն պատճառով, որ մեզոդերմային շերտը դառնում է ավելի քիչ թափանցիկ:

Ինչու է աչքերից արցունք գալիս

Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը: Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

Ինչից են հոգնում աչքերը

Աչքերը հոգնում են հեռուստացույց դիտելուց, համակարգչի մոտ շատ մնալուց և մութ պայմաններում մնալուց:

Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային, օպտիկական/

Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից

, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել:

Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու մասին

Սեղանի թենիս, սպորտաձևի առավելությունն ակնհայտ է. դա միաժամանակ և ֆիթնես է, և գրավիչ խաղ։ Սեղանի թենիսը ամրացնում է մկանները , զարգացնում է շարժումների կորդինացիան, նպաստում է ռեակցիայի արագության զարգացմանը և Ձեզ դրական էներգիա է հաղորդում։Գնդակի թռիչքին հետևելը հիանալի վարժություն է աչքերի համար։ Սեղանի թենիս խաղալը հիանալի մեթոդ է հոգնածությունն ու լարվածությունը հանելու համար։

ասացվածքներ տեսողության , աչքի լույսի մասին

Պահիր աչքիդ լույսի պես