Նայի՛ր տեսանյութը:

Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին: Ոչ, նման չեմ։
Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին: Սխալ եմ համարում։
Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ: Ոչ, չունեմ
Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը։ Եթե չլիներ համացանցը Իմ կարծիքով, եթե չլիներ համացանցը, ավելի հետաքրքիր կլիներ մարդկային շփումը։ Համացանցը որքանով որ օգտակար է, այնքան էլ վնաս է։ Ես շատ կուզենայի որ մարդիկ օգտագործեին համացանցը ձիշտ նպատակին։

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինի նամակն իր դստերը
Դստրիկս, hիմա գիշեր է:Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.
Ես քո հայրն եմ, Ջերալդինա:
Ես` Չարլին, Չարլի Չապլինը:
Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»:
Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա…ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա…ողորմածություն հայցում…
Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:
Ավելի լավ է խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին…Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:
Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն: Մարդիկ գետնի վրա ավելի՛ անհաստատ են, քան լարախաղացները՝ երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին…
Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:
Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:
Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:
Փորձիր և դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի:

Նախագիծ (իմ Կոմիտասը)

Կոմիտասյան օրեր

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Բեռլին, 1896, օգոստոսի 3
Բեռլին, 1896, օգոստոսի 3
Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Սանահին, 1902, հուլիսի 18
Սանահին, 1902, հուլիսի 18
1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Կ.Պոլիս, 1912
Կ.Պոլիս, 1912
Էջմիածին, 1890, մարտի 17
Էջմիածին, 1890, մարտի 17
Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Երևան, 1901, դեկտեմբերի 10
Երևան, 1901, դեկտեմբերի 10
Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

Փարիզ, 1906
Փարիզ, 1906
1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Հունձ


Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

— Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Վերլուծություն
Առակը այն մասին է, որ անշնորհակալ մարդկանց երբեք չես գոհացնի։

Դերենիկ Դեմիրճյան. Ավելորդը

Կարդալ Ավելորդը ստեղծագործությունը

Պատմվածքը Հաճի աղայի և նրա ընտանիքի մասին է: Ընտանիքում ապրում էին Հաճի մայրը, Հաճի աղայի որդիները, հարսները, թոռները, Սրբունը` Ավելորդը։ Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին, բայց նա այդ անում է ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին մտածելով։ Նրանք ապրում էին մի քաղաքում, որտեղ լուր էր տարածվել, որ շուտով թուրքերը կհասնեին իրենց սահմանամերձ քաղաքին, և Հաճի աղան որոշում է փրկել իր կարողությունը և իր ընտանիքի հետ հեռանալ քաղաքից։ Նրանք պատրաստվում էին արդեն գնալու, երբ նրա կինը` Հաճի մարը, լաց լինելով աղաչում էր Հաճի աղային, որ իրենց հետ տանեին անդամալույծին։ Սակայն Հաճի աղան հրաժարվում էր վերցնել հիվանդ աղջկան` պատճառաբանելով, որ սայլի մեջ նրա համար տեղ չկա, քանի որ առանց այն էլ իրենք շատ իրեր են իրենց հետ վերցնում, և նրա փոխարեն կարելի է ավելի օգտակար մի բան վերցնել։

Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար։ Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ է տանջվում, հասկանում է, որ աշխարհում գոյություն չունի ավելորդ մարդ ։ Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին` աղքատներին բաժանելու համար։

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

2․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։

3․Ներկայացրո՛ւ Հաճի աղայի կերպարի հոգեբանական զարգացումը ստեղծագործության սկզբում, մեջտեղում, վերջում։

4․Հաճի աղային․

  • բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
  • մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
  • արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

5․Բնութագրի՛ր Սրբունի կերպարը։

6․Ներկայացրո՛ւ Հաճի մոր կերպարը։

7․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը։

Գրիգոր Զոհրապ «Ռեհանը»

Գրիգոր Զոհրապի «Ռեհանը»

Պատմությունն այն մասին է,որ հեղինակը սիրահարվում է իր հերոսուհու առատ մազերին, որոնք հավաքված են ձյունասպիտակ ծոծրակի վրա, ասես սև թումբը՝ պարտեզի մեջ: Քիչ-քիչ մտերմություն է հաստատում այդ մազերի հետ, ճանաչում դրանք: Ամենահաճելի անակնկալը լինում է աղջկա դեմքը տեսնելը: Ոչ այնքան գեղեցիկ, բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի մի պատկեր, հոգնած ու տրտում նայվածքով: Այդ նայվածքը երկար ուսումնասիրում է հեղինակին և կարծես թե գոհ է մնում իր այդ քննությունից:
Անխոս կանգնած, նրանք սրտերի մտերմություն են զգում: Աղջկա հետ միշտ մեկը լինում է հայրը, հորեղբայրները, և աղջիկը խուսափում է հաճախ նայել հեղինակի կողմը: Կեսգիշերին նա իր բարեկամների հետ հեռանում է, և հեղինակը հեռվից ուղեկցում է նրանց և մթության մեջ տեսնում նազելի գլուխը։ Հեղինակը հարցնում է ինքն իրեն. ով է նա, որտեղ է բնակվում:
Անծանոթ ընտանիքը կանգ է առնում վերջապես ֆրերների դպրոցի մոտ, նոր կառուցված տան առաջ: Բոլորը մտնում են տուն և հեղինակը մնում է մթության մեջ միայնակ:
Այդ տան պատուհաններից մեկի տակ հեղինակը ժամեր է անցկացնում: Նա ինչ որ նշան է ակնկալում որպես ապացույց իրեն և աղջկան միացնող համակրության: Պատուհանից հստակ տեսնում է միայն սև մազերի փունջը: Աղջկա դիրքը չի փոխվում, բայց դա էլ բավական է հեղինակին երջանիկ լինելու համար:
Գիշերն անցնում է, աքաղաղներն են սկսում կանչել, լույսն է բացվում, սակայն գեղեցիկ մազերի փունջը իր նախկին դիրքում է: Հեղինակին թվում է, թե աղջիկն էլ անքուն այդպես նստել է գիշերով պատուհանի առաջ ու երազել է:
Հեղինակը մի փոքր էլ մնում է տեղում կանգնած և սև մազերի փունջը հստակվում է նրա աչքի առաջ. ռեհանի փոքրիկ փունջ է: Այդ փունջն էր սպասում իրեն ողջ գիշեր:

Հիմա, այդ դեպքից տարիներ անց, հեղինակը օրհնում է ռեհանի փոքրիկ փունջը, որ այդքան երջանիկ է դարձրել իրեն այն գիշեր: Առավոտը իր բերած լույսի ստուգությամբ թող միշտ բացվի, միևնույն է, ռեհանի փունջը կմնա անծանոթուհու սև մազափունջ:

Ես և գրականությունը

Ամփոփում

Գրականությսւն առարկան այն կարևոր առարկաներից է,որը մեզ հնարավորություն է տալիս ծանոթանալ ինչպես հայազգի,այնպես էլ օտարերկրյա հեղինակների աշխատանքների,ստեղծագործությունների հետ։ Մենք կարդում ենք , քննարկում ենք, կարծիքներ ենք փոխանակում և հետևություններ ենք անում դրանցից։ Ինձ համար իմ ընթերցած յուրաքանչյուր ստեղծագործություն տարբեր ձևով է ընկալվել։ Մեկի հետ համաձայն եմ եղել, մյուսի հետ ոչ,բայց հիմնականում շատ հետաքրքիր ու տարբեր են եղել և պատմությունները և իմ տպավորությունները։ Ընթերցել եմ Եղիշե Չարենց, Վիլյամ Սարոյան, Գրիգոր Զոհրապ, Հովհաննես Թումանյան,Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Համո Սահյան, Նար Դոս, ինչպես նաև Հերման Հեսսե, Վոլֆգանգ Բորխերտ, Էրիկ Բերն և էլի ուրիշ հեղինակների ստեղծագործություններ։ Մասնակցել եմ թարգմանչական նախագծերին՝ Գրաբարյան առակներ Վ․Այգեկցի, Առակներ արևմտահայերեն , թարգմանում եմ ռուսերենից հայերեն։

Բան  ունեմ  ասելու:                                                Վ.Սարոյան  (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործն    էսօրվանից:

Առաջադրանքներ

Ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
  • Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
  • Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար: 
  • Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Պատմվածքն այն մասին է,որ մարդ պետք է իր ներսի սերն ու ջերմությունը կարողանա նվիրել իր սիրելի ու հարազատ մարդկանց,ինչը իմ կարծիքով նույնպես ամենաթանկ նվերն է։

Բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզումնրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն: 

Խոհանոցի  ժամացույցը:  Վոլֆգանգ  Բորխերտ

 Խոհանոցի  ժամացույցը:  Վոլֆգանգ  Բորխերտ

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

-Ա՜խ,  Դուք  նկատի  ունեք  ծնողների՞ս:  Հա՜:  Նրանք  էլ  են  կորած:  Ամեն  ինչ  կորած  է:  Պատկերացնո՞ւմ  եք՝  ամեն  ինչ:  Ամեեեն  իիինչ  կորաաած  է:

Նա  շփոթված  ծիծաղեց՝  նայելով  մյուսներին:  Բայց  նրանք  իրեն  չէին  նայում:  Ժամացույցը  կրկին  ձեռքն  առավ  և  դարձյալ  ծիծաղեց:  Ծիծաղեց.

-Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել:  Եվ  ամենահետաքրքիրն  այն  է,  որ  այն  ճիշտ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել:  Ճիշտ  երկո՛ւսն  ա՛նց  կեսի՜ն:

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Վիլյամ Սարոյան. Դաշնամուր

1.Կարդա’ եւ գրի’ր պատմության ասելիքը`Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»

2.Աշխատի’ր ձեւակերպածդ անհատական նախագծի շուրջ։

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

գ.Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Այս պատմվածքը պատմում է մի երիտասարդ տղայի ‘ Բենի մասին : Նա այնքան շատ է սիրում դաշնամուր, որ ամեն անգամ դաշնամուր տեսնելիս հուզվում է։ Սակայն նա նվագել չի սովորել և համարում է, որ նվագել չգիտի: Բենը փոքր տարիքից, որտեղ դաշնամուր է տեսնում, անպայման մոտենում և փորձում է նվագել: Նա երազում է տանը  դաշնամուր ունենալ, սակայն այդքան գումար չուներ, որ կարողանար գնել: Էմման ,տեսնելով թե ինչպես է Բենը նայում դաշնամուրին և լսելով թե ինչպես է նա նվագում, հասկանում է,որ մինչ այդ լավ չի ճանաչել Բենին։ Էմման վստահ էր, որ, այսպես թե  այնպես, ինչ-որ մի օր Բենն անպայման դաշնամուր կունենա։ Կարծում եմ, ոչ բոլորն են գնահատում այն, ինչ ունեն, և Բենը լավ օրինակ է, որ նույնիսկ ոչինչ չունենալու դեպքում , կարող ես ձգտել և երբեք չկորցնել հույսը նպատակներին ու երազանքներին հասնելու համար։

Նար Դոս․ Ես և Նա

Կարդալ Նար_Դոսի « Ես եւ նա» գործը։

1.Ըստ քեզ` ո°րն է գործի ասելիքը։

2.Առանձնացրո’ւ պատմության ամենից հուզիչ հատվածը եւ մակնաբանի’ր։
3. Ինչո°ւ է գործը վերնագրված «Ես եւ նա,,։ Այլ կերպ ինչպե°ս կվերնագրեիր։
4. Առանձնացրո’ւ պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Պատմվածքն ունի երկու հերոս ես-ը և նա-ն, նրանց շուրջ են ծավալվում իրադարձությունները: Նրանք երկուսն էլ հայտնվում են նույն իրավիճակում` սիրահարվում են անպատասխան սիրով և մերժվում են իրենց սիրած էակների կողմից։ Այտեղ հեղինակը ներկայացնում է երկու տարբեր ճակատագրեր:

Պատմվածքի ասելիքն այն է,որ միայն կամային բարձր հատկություններ, հոգու տոկունություն, նպատակասլացություն ունենալու դեպքում մենք անկասկած կհաղթահարենք այդ դժվարությունը, ու մենք կհաղթենք, իսկ կյանքը սիրում է հաղթողներին:

Կարմիր  գլխարկը  մարսեցու  տեսանկյունից :  էրիկ  Բերն

Մի  անգամ  մայրը  Կարմիր  Գլխարկին  ուղարկեց  անտառում  ապրող  տատիկին  կարկանդակներ  տանելու։  Ճանապարհին  աղջիկը  գայլի  հանդիպեց։  Հարց․  այդ  որ  մայրը  կուղարկեր  փոքրիկ  աղջկան  անտառ,  ուր  գայլեր  են  ապրում։  Ինչու՞  նա  ինքը  չտարավ  ուտելիքը,  կամ  չգնաց  աղջկա  հետ։  Եթե  տատիկն  այդքան  անօգնական  էր,  ինչու՞  էր  մայրը  թողել  նրան  միայնակ  ապրել  հեռավոր  խրճիթում։  և   եթե  աղջիկն  այնուամենայնիվ  պետք  է  գնար,  ինչու՞  մայրը  նրան  չի  արգելում  խոսել  գայլերի  հետ։  Այս  պատմությունից  կարելի  է  ենթադրել,  որ  Կարմի  Գլխարկին  ոչ  ոք  հավանական  վտանգի  մասին  չէր  զգուշացրել։

Ոչ  մի  մայր  իրական  կյանքում  այսքան  անհոգ  չէր  լինի,  այդ  իսկ  պատճառով  տպավորություն  է  ստեղծվում,  որ  աղջիկը  բացարձակ  չէր  հետաքրքրում  նրան  կամ  որ  մայրը  ցանկանում  էր  նրանից  ազատվել։

Միևնույն  ժամանակ  դժվար  թե  երբևէ  գտնվի  մեկ  այլ  այսքան  հիմար  փոքրիկ  աղջիկ։  Ինչպե՞ս  կարող  էր  նա,  տեսնելով  գայլի  աչքերը,  ականջները,  թաթերն  ու  ժանիքները,  մտածել,  որ  դիմացն  իր  տատիկն  է։  Ինչո՞ ւ միանգամից  չփախչել։  Եվ   այդ  ի՞նչ  փոքրիկ  աղջիկ  էր,  որ  հետո  օգնում  էր  գայլի  փորը  քարերով  լցնել։  Համենայն  դեպս,  ցանկացած  լավ  աղջիկ  գայլի  հետ  զրուցելուց  հետո  ծաղիկներ  չէր  հավաքի  և   կմտածեր․  «սա  հաստատ  իմ  տատիկին  ուզում  է  ուտել,  արագ  վազեմ  օգնության  հետևից»։

Նույնիսկ  տատիկն  ու  որսորդը  զերծ  չեն  կասկածանքներից։  Եթե  այս  պատմությանը  նայենք  որպես  իրական  հերոսներով  դրամայի,  ապա  կնկատենք,  թե  ինչպիսի  կոկիկությամբ  են  նրանց  անհատականությունները  միմյանց  հետ  կապվում։

ա․  մայր,  ով  հավանաբար  ձգտում  է  ազատվել  աղջկանից  «դժբախտ  պատահարի»  միջոցով,  որպեսզի  պատմության  վերջում  կարողանա  բողոքել,շ․ «Միթե  ահավո՞ ր  չէ,  նույնիսկ  անտառ  չես  կարող  գնալ,  առանց  մտածելու,  որ  ինչ-որ  մի  գայլ․․․»

բ․  գայլ,  ով  նապաստակներ  և   այլ  կենդանիներ  ուտելու  փոխարեն  միանշանակ  իր  հնարավորություններից  բարձր  է  ապրում։  Նա  կարող  էր  գուշակել,  որ  ինքն  իր  գլխին  փորձանք  է  բերում  և   որ  վերջը  վատ  է  լինելու։  Նա  հավանաբար  երիտասարդ  ժամանակ  Նիցշե  էր  կարդացել  (եթե  նա  կարողանում  է  խոսել  և   գլխարկ  գործել,  ինչո՞ ւ  չկարդալ)։  Գայլի  կարգախոսն  է․  ապրիր  վտանգներով  լի  և   մահացիր  փառքով։

գ․  տատիկ,  ով  ապրում  է  մենակ,  սակայն  չգիտես  ինչու,  դուռը  փակ  չի  պահում։  Նա  հավանաբար  ինչ֊-որ  արկածների  հույս  ունի,  այնպիսի  մի  բանի,  ինչ  չէր  կարող  լինել,  եթե  նա  բարեկամների  հետ  ապրեր։  Գուցե  հենց  այդ  պատճառով  էլ  նա  չի  ցանկանում  միասին  կամ  նրանց  հարևանությամբ  ապրել։  Տատիկը  բավականին  երիտասարդ  կին  է  թվում,  չէ՞   որ  նա  այդքան  փոքր  թոռնուհի  ունի։  Իսկ  ինչո՞ ւ արկածներ  չփնտրել։

դ․  որսորդ,  ով,  հավանաբար,  այն  փրկարարներից  է,  ում  դուր  է  գալիս  փոքրիկ  աղջիկների  հետ  միասին  պարտված  հակառակորդին  պատժել։  Մեր  դիմաց  ակհայտ  դեռահասական  պատկեր  է։

ե․  Կարմիր  Գլխարկ․  գայլին  հայտնում  է,  թե  որտեղ  կարող  են  նորից  հանդիպել,  և   անգամ  նրա  ծոցն  է  մտնում։  Նա  բացահայտ  խաղեր  է  խաղում  գայլի  հետ։  Նրա  համար  այդ  խաղն  այս  անգամ  հաջող  ավարտ  է  ունենում։

Այս  հեքիաթում  յուրաքանչյուր  հերոս  ձգտում  է  գործողության  ամեն  գնով։  Եթե  արդյունքը  վերցնենք  այնպիսին,  ինչպես  իրականում  է,  ապա  ընդհանուր  առմամբ  այս  ամենը  բանսարկություն  է,  որի  ծուղակն  ընկնում  է  դժբախտ  գայլը։  Նրան  թողել  են  երևակայել,  որ  շատ  խորամանկ  է  և   կարող  է  բոլորին  ֆռռացնել։  Եվ  այդ  դեպքում,  հեքիաթի  իմաստը  գուցե  նրանում  չէ,  որ  փոքրիկ  աղջիկները  պետք  է  հեռու  մնան  անտառներից,  որտեղ  գայլեր  են  ապրում,  այլ  այն,  որ  գուցե  գայլերին  է  պետք  հեռու  մնալ  անմեղ  թվացող  փոքրիկ  աղջնակներից  և   նրանց  տատիկներից։  Կարճ  ասած՝  գայլին  չի  կարելի  անտառով  մենակ  զբոսնել։  և   ևս  մեկ  հետաքրքիր  հարց,  որ  առաջանում  է․ի՞նչ  էր  անում  մայրը  աղջկան  մի  ամբողջ  օրով  տատիկի  տուն  ուղարկելով։

Եթե  ընթերցողն  այս  վերլուծությունը  ցինիզմ  համարի,  ապա  խորհուրդ  կտանք  նրան  պատկերացնել  Կարմիր  Գլխարկին  իրական  կյանքում։  Գլխավոր  պատասխանն  այս  հարցի  մեջ  է․  ի՞նչ  է  դառնալու  Կարմիր  Գլխարկն  ապագայում  այսպիսի  մորով  և   նման  փորձով։