Վարդան Այգեկցի

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`
— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:
Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.
— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

Մի առյուծ կորյուն ծնեց: Հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսը եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ, առյուծին նախատեց բարձրաձայն ու անարգեց, թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ:

Առյուծը հանդարտ պատասխանեց.

— Այո՛, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու
Գայ — գալիս է
ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)
մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ
զառիւծն — առյուծին
ծնանիս — ծնում ես
պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց
ասէ — ասում է
ծնանիմ — ծնում եմ

Оставьте комментарий