Հայոց լեզու 7 Վարժություններ 27,28,29,30

27. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:
ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:
բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:
28. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և
օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք
ստացած, խոցված):
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

29. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու
տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ,
արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:
30. Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով
գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ,
ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի,
անփույթ