English

1after հետո
2according to ըստ, համաձայն
3although չնայած
4despite չնայած
5as քանի որ
6because որովհետև
7concerning վերաբերյալ
8directly հենց որ, իսկույն
9either նույնպես, երկուսից յուրաքանչյուրը
10except բացի, բացառությամբ

I wake up at 14:00 because I go to sleep at 03:30, although there are exceptions that on the day I go to school I wake up at 8:15.

Առաջադրանք

Անկանոն բայեր

Ժամանակակից արևելահայ գրական լեզվում կա խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող շուրջ 19 բայ` առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լալ, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել:
Պակասավոր բայերն են՝ եմ (օժանդակ), կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, կարող եմ, ցանկալ, հուսալ, լվալ։
Առաջադրանք. Գտիր անկանոն բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը եթե անդեմ է, դերբայական ձևը.
Ամպերը ճերմակ երամով անցան, իմ սիրտն է լալիս կարոտով անհուն։
Գիտեինք, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է։
Հետո կուշտ կարնծ մեր հյուրերը սկսեցին բարձրանալ քարոտ արահետով։
Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին։
Սիրտս վառեց, մոխիր դարձավ, ինքը կրակ ու հուր մնաց.
Դու էլ նրա գովքը արա, որ գա ոսկե մասը ձեռքին։
Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,
Դու չմրսես ձմռան ցրտում. բոլորը քեզ…
Ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել։
Ես ամուր առողջություն ունեի և կարող էի մինչև լույս աշխատել։
Կարդա տեքստը, գտիր դիմավոր բայերը, որոշիր դրանց եղանակը։
Գտիր անկանոն բայերը

Մկները մարդուն ուժ են տալիս
(Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Սկսենք… առավոտյան մարմնամարզությունից։ Ձեռքերը բռունցք արեք և բազուկը արմունկից ծալեք դեպի ուսոսկրը։ Ի՞նչ է ստացվում այդ շարժման հետևանքով։ Ուռչող մսագունդ։ Ի՞նչ անուն ունի դա։ ՄԿԱՆ։
Որտեղի՞ց է գալիս այս բառը։
Ստուգաբանները (բառերի ստուգաբանությամբ զբաղվողները) վաղուց պարզել են, որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ (գրաբար մուկն) հնդեվրոպական, այսինքն՝ բնիկ հայկական արմատի հետ։ Սրա սեռականն էր և է մկան, որ նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում ու նշանակում էր «մեջք», հոգնակին՝ մկանունք նույնպես նշանակում էր «մեջք», «մեջքի ուռած մաս» (փոխաբերաբար՝ «ջրի ուռած մակերես՝ ալիք»)։ Մեր նախնիիները նույնիսկ խրատական մի ասույթ ունեին. «Ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս լսել տան նմա» («Ծառան որ ականջով չի լսում, մեջքով լսել կտան նրան». այսինքն՝ կծեծեն)։
«Մուկ»- «մկան» իմաստային անցումը կա ոչ միայն մեր լեզվում։ Հին հունարենում, օրինակ, մուուս կամ մուու ասում էին թե՛ մկանը, թե՛ մկաններին, որից կազմված մուուոդուս ածականը նշանակում էր՝ «1. մկնային, մկնանման, 2. մկանուտ, զարգացած մկաններով»։ Լատիներեն mus «մուկ», musculus /մուսկուլուս/ «1.մուկ, մկնիկ, 2. մկան», musculosus /մուսկուլոզուս/ «մկանուտ, մսոտ»։
Ռուսերեն мышь «մուկ»- мышца «մկան» (ավելի հաճախ գործածվում է հոգնակի՝ мышцы)։ Սակայն ռուսերենն ունի նաև мускул(ы) բառը՝ «մկան, մկանունք»։ Սա արդեն փոխառություն է լատիներենից։
Շատ հավանական է, որ հայերեն մկան և ռուսերեն мышца բառերի իմաստը պատճենված լինի հին հունարենից կամ լատիներենից։ Դա եզակի երևույթ չէ լեզուներում։ Հետաքրքրականն այստեղ այն է, որ ռուսերենը մի կողմից պատճենել է լատիներեն musculus բառի իմաստը՝ мышь բառից կազմելով мышца, մյուս կողմից կատարել է ուղղակի փոխառություն՝мускул(ы)։
Սա նույնպես հազվադեպ չէ լեզուներում։ Մեր նախնիները, օրինակ, հին հունարենից փոխ են առել փիլիսոփա բառը, որ փոխատու լեզվում հնչում էր ֆիլո՛սոֆոս (նույնից է ռուսերեն фило՛соф) և նշանակում էր՝ «1. կրթված մարդ, 2. իմաստություն սիրող, փիլիսոփա», բարդ բառ էր ներկայացնում՝ ֆիլո «սիրող»+ սոֆո՛ն «իմաստություն»։ Բայց նույն փիլիսոփա բառի կողքին հնում նաև պատճենել են նրա հոմանիշը՝ իմաստասեր (փիլիսոփայական= իմաստասիրական, փիլիսոփայություն= իմաստասիրություն). «- …նստած, մեզ համար խոսում-խմում ենք. բանաստեղծ, ծաղկող, ճարտարապետ, ստրկավաճառ, բայց բոլորս էլ իմաստասեր ենք, այսինքն՝ փիլիսոփա, և խորապես համոզված ենք, թե այս աշխարհի բախտն ինչ-որ չափով կախված է հատկապես մեր իմաստաբանությունից…» (Ռազմիկ Դավոյան, «Հանճար և հիշողություն»)։
Ռուսները նույն հունարենից փոխ են առել филантроп «մարդասեր» բառը (հին հունարեն ֆիլանթրոպոս- ֆիլո «սիրող»+ անթրոպոս «մարդ»), սակայն նրա կողքին պատճենել են նաև человеколюбец հոմանիշը։
Պատճենում է թե ոչ՝ մի կողմ թողնենք. կարևորն այն է, որ մկան բառը գալիս է մուկ(ն)-ից ։
Եվ ով որ դեռ կասկածում է դրանց կապին, թող այս նյութի սկզբում նկարագրված մարմնամարզական վարժությունը կատարի մի քանի անգամ, հետևի բազուկի մաշկի տեսքին և որոշի, թե ո՛ր կենդանու շարժման նմանությունն է ստացվում։
Իսկ ես ասվածին մի բան միայն կավելացնեմ. հայերեն մուկ(ն), հին հունարեն մուուս, մուու, լատիներեն mus, musculus, ռուսերեն мышь- բոլորն էլ ցեղակից արմատներ են, այսինքն՝ գալիս են հնդեվրոպական հիմք լեզվից (այս պայմանական անվանումով ընդունված է կոչել մի քանի տասհազարամյակ առաջ գոյություն ունեցած այդ ընդհանուր լեզուն, որից ճյուղավորվել են հնդեվրոպական լեզուները, դրանց թվում՝ հայերենը)։

Կարդում ենք 20-րդ դարի հայ գրականություն

  1. Ներկայացրու «Հացը» պատմվածքի քո վերլուծությունը։

Հրանտ Մաթևոսյան. «Սպիտակ թղթի առջև» էսսեն.

  1. Ներկա ու անցյալ ժամնակների համեմատությունը և գնահատումը (գտիր հատվածներ)
  2. Ներկայի առատության բացասակն կողմերը (գտիր հատվածները)
  3. Գրողի կերպարը՝ առանձնահատկությունը զարգացող աշխարհում։
  4. «Բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա» հատվածի հակադրությունը նախադասության մյուս հատվածի հետ։ Հանճարներին ու շիժոֆրենիկներին մի շարքում դասելու նպատակը (մեկնաբանիր)։
  5. Կյանքին իմաստ տվող մարդածին երևույթները (մեկնաբանիր)։
  6. Գրականության սահմանումը՝ ըստ Հրանտ Մաթևոսյանի այս էսսեի։
  7. Ուժի և արվեստի հարաբերությունը էսսեում. «հարց լուցել»-ը՝ ապրելակերպ (գտիր հատվածներ)
  8. Գեղարվեստի և փիլիսոփայության տարանջատումը (գտիր հատվածը)։
  9. Կարծրատիպերը՝ արվեստի արգելակներ (գտիր հատվածները)։
  10. Պետական կառույցները՝ արվեստի արգելակներ (գտիր հատվածները)։
  11. Մեկնաբանիր՝ ինչի՞ մասին է այս էսսեն։

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
    93. Տրոյական պատերազմը դաժան բնույթ էր ստացել: Արևածագին Զևսը հավաքեց աստվածներին ու աստվածուհիներին եւ ահասարսուռ ձայնով այսպես բարբառեց՝
     Լավ լսեք ով արդարամիտ ու ամենատես աստվածներ։ Այսօր ձեզանից ով պատերազմի դաշտ գնա եւ օգնի պատերազմող կողմերից որեւէ մեկին, տրոյացիներին կամ հույներին, ես այդ անօրենին կնետեմ ստորերկրյա տարտարոսի ամենախոր անդունդը եւ կփակեմ դժոխքի երկաթյա դարպասը որպեսզի նա այնտեղ տանջալլուկ փտի եւ այլևս լույս աշխարհ դուրս չգա։ Լսելով Զևսի այդ աներկբա սպառնալիքը, աստվածները մեկ առ մեկ խոնարհվեցին նրա առաջ ի նշան խորին հնազանդության:
    Տրոյացիները փոքրաթիվ էին, բայց չընկրկեցին աքայացիների ահընկեց գրոհների առաջ ընդհակառակը, հաճախ բաց էին անում քաղաքի երկաթակուռ դարպասները և այնտեղից հետոտն կամ մարտակառքերով հարձակվում ոսոխի վրա դժոխալուր ու խառնիճաղանջ գոռում-գոչյուններով նրանց հալածելով քաղաքից շատ հեռու ալեծուփ ծովի կողմը։ Սահմռկած հույները դժխեմ բախտից հալածված, ցաքուցրիվ ընդհանուր կարգուկանոնը խախտած, փախչելով հասնում էին իրենց ճամբարը:

Կարդում ենք Գալշոյան

Ներկայացրու «Մամփրե արքան» պատմվածքի շուրջ կատարածդ աշխատանքը։

Կարդա «Կանչը» պատմվածքը։

  1. Ներկայացրու Մուշեղ Գալշոյանի «Կանչը» պատմվածքից տպավորությունդ մեկ նախադասությամբ։
  2. Երազանքի ու դրա անկատար մնալու արդյունքում մարդու ինքնության ձևավորման շուրջ տեսակետդ արտահայտիր՝ հենվելով պատմվածքի վրա։
  3. Գնահատիր Զորոյի ու Ալեի ապրած կյանքը երկու կողմից՝ հասարակության տեսանկյունից և հենց իրենց տեսանկյունից։
  4. Էսսե գրիր՝ «Կորցնելով կարո՞ղ ես նորից գտնել քեզ» թեմայով՝ ըստ պատմվածքի։
  5. Հաջորդ դասի համար կարդա Գալշոյանի էսսեներից մեկը

Կարդա Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքը։

  1. Գտիր հատվածները, որտեղ երևում է, որ Մամփրեն սկզբունքային մարդ է։
  2. Առանձնացրու հատվածները, որտեղ Մամփրեն հնազանդ է։
  3. Նշիր այն հատվածները, որտեղ երևում է Մամփրեի ընկերների վերաբերմունքը նրա նկատմամբ։
  4. Որոշիր Մամփրեի արքայության/թագավորության սահմանները՝ ըստ պատմվածքի։
  5. Ո՞րն է Մամփրեի առանձնահատկությունը՝ իր հասակակիցների հետ համեմատած։
  6. Համեմատիր Մամփրեին ու Դավոյին։
  7. Մի նախադասությամբ ձևակերպիր՝ ինչի մասին է այս պատմվածքը (ինչ ուղերձ ունի)
  8. Էսսե գրիր քո ձևակերպած նախադասության թեմայով՝ ըստ պատմվածքի։

1Գտիր ածանցավոր բայերը․
կտրտել, գաղթել, զգալ, խաղալ, տեսնել, ղողանջել, զրուցել, թույլատրել, ծաղկել, ներբողել, ժանգոտել, մարտնչել, գրոտել, մեղանչել, տնկել, ասել, թռչել, կանչել, հոտոտել, կոտրատել, ուտել, հագնել։
2Գտիր սոսկածանցավոր բայերը․
մռնչալ, մեկնում ես, փախել էր, մնացել եք, կմեռնի, կանգնելու է, երկմտել, չի զարմանա, մատնել, հնչել, զինել, խթանել, ընկնել, շնչել, կոչել, հոգնել։
3Որոշիր տրված բայերի սեռը․

Գրականություն

«Սեբաստացի» օրերի նախապատրաստական աշխատանքներ՝ նախաձեռնությունների հաշվառում։

Կարդում ենք 20-րդ դարի հայ գրականություն.
Մուշեղ Գալշոյան

Զրույց՝ մարդ-բնավորություն-կենսագրություն-արժեքներ
Գրառիր տեսակետներդ մարդու ճանապարհիխ նրա ինքնադրսևորման շուրջ։ Նշիր՝ ինչ նշանակություն ունեն նրա ապրած դրվագներն ու հիշողությունները դրանց մասին։

Կարդա Մուշեղ Գալշոյանի «Դավոն» պատմվածքը։ Մեկնաբանիր
1. Դավոյի ապրած կյանքի կարևոր դրվագները
2. Դավոյի բնավորության հիմնական գծերը
3.Դավոյի արժեքները
4. Մահվան մահիճ՝ ինչ են բացահայտում մարդու մեջ նրա կյանքկ վերջին րոպեները։

Ինչն էր ընդհանուր Դավոյի և նրա ընկերների մեջ. ժամանակը և մարդու ինքնաիրացումն այդ ժամանակի մեջ
Դավոյի ընկերներից ով ինչով էր առանձնահատուկ. հիմնավորիր պատասխանդ։

Տեքստից գտիր պատկերավոր արտահայտությունները։
Գտիր-առանձնացրու փոխաբերությունները։

Տեղեկություններ գտիր Մուշեղ Գալշոյանի մասին։
Էսսե գրիր «Դավոն» պատմվածքում արտահայտված գաղափարի շուրջ։

Կենսագրություններ Հայ Մեծերի մասին

Մուշեղ Գալշոյան (1933-1980)

Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում,

երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ “Ավանգարդ” թերթում և “Գարուն” ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ “Ձորի Միրոն”, որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր “Նահապետ” հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մխալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։

Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա եռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։

Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, “կող ունեցող” գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին “հերսոտել” ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հև անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրռւմ Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և… ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկակն վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։

Հիշատակված պատմվածքները մտնում են “Մարութա սարի ամպերը” շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, “Դավոն” պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ ՈՒ մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ ՈՒ մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։

Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980–ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։

Մուշեղ Գալշոյան | Դավոն | համառոտ

Ռեկրեացիա

Հայաստանի տարածքում ձևավորվել են խիտ կառուցապատված զարգացած ռեկրեացիայի (8)՝ Արարատյան, Արագած-Գեղամա, Շիրակի, Լոռի-Փամբակի, Աղստև-Դեբեդի, Սևանի, Վայքի, Զանգեզուրի և առողջարանային (11) գոտիներ։

Հայաստանը բավականաչափ հարուստ ռեկրեացիայի երկիր է՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով և լանդշաֆտային բազմազանությամբ, կլիմայաբուժական բարենպաստ պայմաններով, կենսաբանական ու ջրային պաշարներով (հանքային աղբյուրներ, բարձրլեռնային լճեր և գետեր), բնության և պատմամշակութային հուշարձաններով։

Հայաստանի տարածքում ձևավորվել են խիտ կառուցապատված զարգացած ռեկրեացիայի (8)՝ Արարատյան, Արագած-Գեղամա, Շիրակի, Լոռի-Փամբակի, Աղստև-Դեբեդի, Սևանի, Վայքի, Զանգեզուրի և առողջարանային (11) գոտիներ։


Զբոսաշրջություն

Հանգստյան գոտի Սևանում

Սևանա լիճը միակն է Հայաստանում, որ ունի լողափնյա հանգստավայրեր։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։ Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։ Կազմակերպվում են ակտիվ հանգստի զանազան միջոցառումներ՝ այդ թվում լեռնագնացություն։ 2011 թվականին Սևան ազգային պարկը հայտարարվեց հանգստի գոտի։ Բացվեցին հանրային լողափեր, որոնք ընդունեցին ավելի քան 100 000 մարդու։ Դրանք ունեն ազատ ավտոկայանատեղիներ, զուգարաններ, բուժկետեր։ Շրջակայքում են նաև փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ։ 2014 թվականին հանրային լողափների թիվը 2-ից հասավ 11-ի, որտեղ հանգստացան 200 000 մարդիկ[23]։

Ռեկրեացիա

Ռեկրեացիա նշանակում է բնության մեջ հանգստի կամ զբոսաշրջային ուղևորություններով (արշավներով) տեսարժան վայրեր (ազգային պարկեր, բնական, ճարտարապետական, պատմական հուշարձաններ և այլն) այցելելու եղանակով մարդկանց առողջության և աշխատունակության վերականգնում։ Ռեկրեացիայի բնօգտագործումը մի շարք երկրներում տնտեսության հիմնական, իսկ շատ երկրներում կարևոր ճյուղ է։ Բնօգտագործման այս ճյուղի զարգացումը պահանջում է շրջակա միջավայրը պահպանելու համար կիրառել բազմաբնույթ միջոցառումներ։

Նախագծի նպատակն է

  • Ուսումնասիրել համաշխարհային ռեկրեացիոն ռեսուրսները
  • Գնահատել Հայաստանի ռեկրեացիոն ռեսուրսների դերը, զարգացման նախադրյալները

Իրականացվող աշխատանքներ

Մաս 1՝ ուսումնասիրություններ, թարգմանություններ

  • Ռեկրեացիոն ռեսուրսների տարածումն ու դրանց տնտեսական նշանակությունը
  • Տուրիզմի զարգացման նախադրյալներն ու հեռանկարները  Հայաստանում
  • Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակները՝ անթրոպոգեն և բնական

Մաս 2՝ պրեզենտացիա․ աշխատանքը կարող է արվել նաև զույգով, խմբով

  • Ընտրել Հայաստանի որևէ մարզ և ներկայացնել մի քանի ասպեկտով
    • էկոտուրիզմ
    • հանգստի զբոսաշրջություն
    • լեռնագնացություն
    • էքստրեմալ տուրիզմ
    • գաստրոտուրիզմ
    • մշակութային
  • Ներկայացնել զբոսաշրջության խնդիրները տվյալ մարզում
  • Ինչպես կարող է մարզի բնակիչը դառնալ զբոսաշրջության զարգացման շարժիչը
  • Ներկայացնել մարքեթինգային քայլեր  տվյալ մարզում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով

Պրեզենտացիայում կարող են լինել ձեր կատարած լուսանկարները

Նախագծի ընթացքում իրականացվող քննարկումներ

Մաս 3՝ անհատական աշխատանքներ հետևյալ թեմաներով

  1. Կրոնական տուրիզմի համաշխարհային կենտրոնները
  2. Զբոսաշրջության էկոլոգիական ոտնահետքը
  3. Զբոսաշրջությունը պանդեմիայի ժամանակներում
  4. Տուրիզմի ինդուստրիայի աշխարհում առաջատար երկրները
  5. Մշակութային տուրիզմ
  6. Զբոսաշրջության համար աշխարհի աենավտանգավոր երկրները
  7. Զբոսաշրջության համար աշխարհի ամենանավտանգ երկրները
  8. Աշխարհի ամենահայտնի արգելավայրերը
  9. Երկրներ որոնք ապրում են բացառապես տուրիզմի շնորհիվ
  10. Փառատոնային զբոսաշրջություն
  11. Էքստրեմալ տուրիզմ՝  ջրային, ցամաքային, օդային, լեռնային, էկզոտիկ
  12. Այլ թեմա սովորողի առաջարկով

Ուսումնական նյութեր

Նախագծի շրջանակում նախատեսվող ճամփորդություններ( տավա ընթացքում)

  • Երևանի գինու գործարան
  • Մեկօրյա ճամփորդություններ՝ Աշտարակ, Գյումրի․․․
  • Բազմօրյա ճամփորդություններ՝ Ջերմուկ, Դիլիջան

Նախագծի շրջանակում նախատեսվող հանդիպումներ զբոսաշրջության ոլորտի մասնագետների հետ հետևյալ թեմաներով

  • Ուխտագանցությունները կամ կրոնական տուրիզմ
  • Հայաստանում ներքին տուրիզմի զարգացման միտումները
  • Զբոաշրջության կոմիտեի առաքելությունն ու աշխատանքների ուղղությունները
  • Լեռնագնացությունը որպես տուրիզմի ուղղություն

Նախագծի ամփոփիչ փաթեթ 2021-22

Ռեկրեացիոն ռեսուրսները նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք Հայաստանը։ Բացահայտում ենք Հայաստանը տարբեր ասպեկտներից՝ լեռնագնացություն, գաստրոտուրիզմ, մշակութային։ Ծանոթացեք սովորողների ուսումնասիրություններին

  1. Տուրիզմը Երևանում Առնո Բարզեգար Նազարի
  2. Հեքիաթային Լոռին Լիլիթ Պետրոսյան
  3. Ռեկրեացիոն ռեսուրսներ․ Տավուշ Նանե Վարդումյան
  4. Լոռին մեր աչքերով Լիաննա Սարգսյան
  5. Լոռին իր ամբողջ հմայքով, որպես զբոսաշրջության վայր Սվետլանա Մելքումյան
  6. Ծաղկաձորում որպես տուրիստ Անի Արղության
  7. Գորիսում որպես տուրիստ Գարիկ Բարխուդարյան
  8. Կոտայքի մարզ Աթոյան Մարտին
  9. Լոռու մարզի ռեկրեացիոն ռեսուրսները Արամ Ասլանյան
  10. Լոռվա մարզը որպես զբոսաշրջության կենտրոն Մերի Թոռունյան
  11. Գեղարքունիկը տուրիստական գոտի Մերի Զաքոյան
  12. Գեղարքունիկի մարզի ռեկրեացիոն ռեսուրսները Անի Մելքոնյան
  13. Սյունիքի մարզ եկեք Արմեն Մալյանց
  14. Տուրիզմը Հայաստանում Սոֆյա Շագոյան
  15. Իջևանի զբոսաշրջության վայրերը Ստելլա Սարգսյան
  16. Վայոց ձոր|տեսարժան վայրեր։ Նորավանք Վանահամալիր և Միջնադարյան Կամուրջ Սառա Սարդարյան
  17. Վայոց ձոր. Թռչունների քարանձավ, Օրբելյանների իջևանատուն Սիրանուշ Վարդանյան
  18. Կոտայքի տեսարժան վայրերը Երվանդ Չալիկյան
  19. Վայոց Ձորը Մանե Փիլիպոսյան
  20. Տուրիզմը Հայաստանում Մերի Խաչիկյան

Նախագծի երկրորդ մասում ուսումնասիրում եք Զբոսաշրջության ոլորտը աշխարհում։

  1. Ռեկրեացիոն ռեսուրսներ Վարանդ Զոհրաբյան
  2. Բնածին և մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ Մերի Խաչիկյան
  3. Էկոտուրիզմ Մարիամ Հովհաննիսյան
  4. Ռեկրեացիոն ռեսուրսները Վայոց Ձորում Մանե Մազմանդյան
  5. Ռեկրեացիոն ռեսուրսներ․ տուրիզմի համաշխարհային կենտրոններ Ռուզան Գասպարյան
  6. Էկոտուրիզմ․ զարգացման նախադրյալներն ու հեռանկարները աշխարհում և Հայաստանում Սվետլանա Մելքումյան
  7. Փառատոնային տուրիզմը Սոնա Բալայան
  8. Աշխարհի ամենահայտնի ազգային պարկերեը Միքայել Ստեփանյան
  9. Էքստրեմալ տուրիզմ Սվետլանա Մելքումյան
  10. Զբոսաշրջության համար ամենավտանգավոր վայրերը Ստելլա Սարգսյան
  11. Կրոնական տուրիզմի համաշխարհային կենտրոնները Առնո Բարզեգար Նազարի
  12. Երկրներ որոնք ապրում են բացառապես տուրիզմի շնորհիվ Առնո Բարզեգար Նազարի
  13. Ամենահայտնի արգելված վայրերը Անահիտ Չրաղյան
  14. Համաշխարհային փառատոնները տուրիզմի գրավական Ստյոպա Քերոբյան
  15. Կրոնական տուրիզմի համաշխարհային կենտրոնները․ Շինտո՝ ճապոնիա , Բուդդիզմ՝ Արևելք, Ուխտագնացություններ Էվա Սադոյան
  16. Էկոտուրիզմ Էվա Սադոյան
  17. Զբոսաշրջությունը պանդեմիայի ժամանակ Լիանա Սարգսյան
  18. Բնական ռեկրեացիոն ռեսուրսներ Մանե Փիլիպոսյան
  19. Էքստրեմալ տուրիզմ Էդուարդ Օսիպյան

Ռեֆերատ. Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով և ի՞նչ է նշանակում «յան»

<<Հայկական ազգանունների պատմություն>>

Ինչպես բոլորին հայտնի է, հայկական ավանդական ազգանունների մեծ մասն ունեն «-յան» վերջավորություն՝ Պողոսյան, Գևորգյան, Խաչիկյան, Լևոնյան։ Այսօր Հայաստանում ազգանունների գրեթե 90%-ը վերջանում է «յան»-ով

Ի՞նչ է նշանակում «յան»

Յան նշանակում է ծագում որոշակի ընտանիքից: Օրինակ, եթե ազգանունը Խաչատրյան է, սա նշանակում է, որ այս մարդու նախնին եղել է Խաչատուր (Խաչատը-Յան)։ Սովորաբար ազգանունները տալիս էին ընտանիքի ամենատարեց տղամարդու անունով։ Հետագայում «յան»-ին ավելացան մասնագիտություններ (նալբանդ — դարբին) — «յան», դարձավ Նալբանդյան։ Ես նույնիսկ լսել էի Ստամբուլի հայկական ազգանունը` թուրքական Ստամբուլ քաղաքի անունից: Որտեղի՞ց է առաջացել ազգանվան այդ վերջավորությունը Համաձայն մի վարկածի՝ այս ավարտը լատիներենից է եկել հենց Հռոմեական կայսրության հետ հայկական հարևանության ժամանակ, ըստ մեկ այլ վարկածի՝ պարսկերենից։

Ըստ որոշ պատմիչների՝ դեռևս 4-րդ-5-րդ դարերում Հայաստանում գոյություն ունեին ազգանուններ, որոնք ավարտվում էին «յանց»-ով։ Ժամանակի ընթացքում վերջին «ց»-ն անհետացավ, մնաց միայն «յան»-ը, որը հետագայում վերածվեց «յան»-ի: Բայց որոշ տեղերում «յանց»-ով ազգանունները դեռ գոյատևում էին: Օրինակ՝ ոչ բոլորը գիտեն, որ Եվգենի Պետրոսյանի իրական անունը Պետրոսյանց է: Հայոց լեզվում «յան»-ին կարելի է ավելացնել գոյականներ` նրանցից ածականներ ստանալու համար։ Օրինակ, եթե «Ամերիկա» բառին «յան» ավելացնեք, կստանաք «ամերիկյան»։ Եթե ծիրանը աճեցվում է հայտնի Արարատյան դաշտում, ապա հայերն ասում են. «Սա պտուղ է Արարատյան հովտից»։ Երևանում կարող եք քայլել Կիևյան, Մոսկովյան փողոցներով: Ինչո՞ւ «յան»-ն այդքան տարածում ստացավ

Համաձայն մի վարկածի՝ ավարտվող «յան»–ը տարածված է եղել միջնադարում, որպեսզի ցույց տա հենց դրանց կրողների հայկական ծագումը: Ի դեպ, մոլդովացիների կամ իրանցիների մոտ երբեմն կարելի է հանդիպել տեղական ազգանունների, որոնք նույնպես ավարտվում են «յան»-ով (ian)։ Այնուամենայնիվ, նման ազգանունների կրողները ոչ մի առնչություն չունեն հայերի հետ:

Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն : Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել , քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,  միմյանցից անջատ , բայց բոլորն իրար լավ ճանաչում էին : Իսկ եթե ստացվում էր այնպես , որ նույն բնակավայրում ապրում էին մի քանի Արամ , կամ Անահիտ , ապա նրանց միմյանցից զանազանում էին տարբեր կերպ , օրինակ ԳԱՌՆԻԿԻ ԹՈՌ ԱՐԱՄ, կամ գտնում էին նրանց բնութագրող հատկանիշներ ,օրինակ ԿԱՂ ՀՄԱՅԱԿ կամ ՀԱՄԵՍՏ ԱՆԱՀԻՏ:

 Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների:

 Այդ ժամանակ հիմնականում , անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը , որտեղ ծնվել էր տվյալ մարդը , օրինակ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ,ԳՐԻԳՈՐ ՏԱԹևԱՑԻ և այլն:Կամ  մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը ,օրինակ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ,ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ և այլն:

Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում,ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին-Արծրունի , Ամատունի , Մամիկոնյաններ , Ռշտունի : Հետագայում , արդեն ազգանուններին ավելացվում էին նաև տոհմանունները , անուն ազգանուններին ավելացվում էին«ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ,Ռշտունյաց տոհմ և այլն:

 Անցան ժամանակներ , կյանքն  էլ սկսեց թելադրել իր օրենքները և արդեն հասարակ մարդիկ ևս ազգանունների կարիք ունեին : Ստացվում էր այնպես,որ մի ազգից  մի քանի մարդ,կամ էլ սերնդե-սերունդ այնքան էին հմտանում այս կամ այն արհեստի մեջ , որ նրանց արդեն սկսում էին ազգանվանել այդ արհեստի կոչմամբ : Օրինակ-Ոսկերչյան,Հացթուխյան.Քարտաշյան:

 Ազգանուններ էին տրվում նաև մարդու արտաքին հատկանիշների հիման վրա,օրինակ Ճաղատյան,Կարճիկյան և այլն:

 Հիմնականում հայկական ազգանուններն առաջանում էին տվյալ  ազգի հեղինակավոր անձի անվանը ավելացնելով -յան,-յանց,-ենց,-ունց,-ոնց,-ունի:

 Առավել տարածված են -յան վերջավորությամբ ազգանունները:-յան վերջավորությունը -յանց,-ենց ածանցների կրճատ ձևն է.այն նշանակում է այս կամ այն տոհմին տվյալ անձի պատկանեուլթյունը:

  • Ունի վերջածանցով ազգանունները հին և միջին դարերում պատկանում էին նախարարական տների ներկայացուցիչներին-Ամատունի,Բագրատունի,Արծրունի և այլն:
  • Ենց,-ունց-ով ավարտվող ազգանունները լայն տարածում ունեյին Զանգեզուրում,օրինակ Ադոնց,Բակունց և այլն:

Ազգանունների առաջացման ստուգաբանությամբ զբաղվում են լինգվիստները:Եվ շատ հաճախ նրանք գտնում են շատ արժեքավոր և հետաքրքիր պատմական նմուշներ և կարևոր տեղեկությւոններ : Իսկ ազգանունների մաին գիտությունը կոչվում է օնոմաստիկա:

Մարդկանց միշտ հետաքրքրում է իրեց անվան և ազգանվան նշանակությունը : Դրանք շատ բազմազան են լինում : Հաճախ զվարճալի , տարօրինակ , իսկ երբեմն նաև ուղղակի իմաստ չեն ունենում:

Հետաքրքիր պատմություններ

Ի՞նչ է նշանակում «յան» Յան նշանակում է ծագում որոշակի ընտանիքից: Օրինակ, եթե ազգանունը Խաչատրյան է, սա նշանակում է, որ այս մարդու նախնին եղել է Խաչատուր (Խաչատր-Յան): Սովորաբար ազգանունները տալիս էին ընտանիքի ամենատարեց տղամարդու անունով: Հետագայում «յան»-ին ավելացան մասնագիտություններ (նալբանդ — դարբին) — «յան», դարձավ Նալբանդյան:

Որտեղի՞ց է առաջացել ազգանվան այդ վերջավորությունը Համաձայն մի վարկածի՝ այս ավարտը լատիներենից է եկել հենց Հռոմեական կայսրության հետ հայկական հարևանության ժամանակ, ըստ մեկ այլ վարկածի՝ պարսկերենից: Ըստ որոշ պատմիչների՝ դեռևս 4-րդ-5-րդ դարերում Հայաստանում գոյություն ունեին ազգանուններ, որոնք ավարտվում էին «յանց»-ով:

Ժամանակի ընթացքում վերջին «ց»-ն անհետացավ, մնաց միայն «յան»-ը, որը հետագայում վերածվեց «յան»-ի: Բայց որոշ տեղերում «յանց»-ով ազգանունները դեռ գոյատևում էին: Օրինակ՝ ոչ բոլորը գիտեն, որ Եվգենի Պետրոսյանի իրական անունը Պետրոսյանց է: Հայոց լեզվում «յան»-ին կարելի է ավելացնել գոյականներ` նրանցից ածականներ ստանալու համար: Օրինակ, եթե «Ամերիկա» բառին «յան» ավելացնեք, կստանաք «ամերիկյան»:

Եթե ծիրանը աճեցվում է հայտնի Արարատյան դաշտում, ապա հայերն ասում են. «Սա պտուղ է Արարատյան հովտից»: Ինչո՞ւ «յան»-ն այդքան տարածում ստացավ Համաձայն մի վարկածի՝ ավարտվող «յան»-ը տարածված է եղել միջնադարում, որպեսզի ցույց տա հենց դրանց կրողների հայկական ծագումը: Ի դեպ, մոլդովացիների կամ իրանցիների մոտ երբեմն կարելի է հանդիպել տեղական ազգանունների, որոնք նույնպես ավարտվում են «յան»-ով (ian): Այնուամենայնիվ, նման ազգանունների կրողները ոչ մի առնչություն չունեն հայերի հետ:

Ինչո՞ւ է հայերի ազգանունը վերջանում «յան»-ով, և ինչպե՞ս պատահեց, որ հայկական ազգանվան հայտնի վերջածանցը փրկեց հրեաներին ցեղասպանությունից։ Պարզվում է, որ շատ հրեաներ իրենց կյանքի համար պարտական են հայերին ու հայկական ազգանվանը։

Աշխարհի որ ծայրում էլ լինես, ասում ես ազգանունդ, և անմիջապես պարզ է դառնում` ծագումով հայ ես։ Իհարկե, կան պատահականություններ։ Ասենք, ուկրաինացիների կամ իրանցիների մոտ երբեմն հանդիպում են «յան» վերջածանցով ազգանուններ, բայց նրանք որևէ կապ չունեն հայերի հետ։ Այլ է հրեաների դեպքում։ Մշակութաբան և ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց իր ուսումնասիրության մասին` ֆաշիզմի տարիներին շատ հրեաներ են փրկվել` ձևացնելով, թե հայ են։

«Հրեաներ են եղել, որ հետապնդումից խուսափելու համար հայկական ազգանուններ են վերցրել։ Հայերը համարվում էին մշակութաստեղծ ռասա և մեծ հարգանք էին վայելում»,-պատմեց Մարգարյանը։

Իսկ որտեղի՞ց է եկել հայերի ազգանվան «յան» վերջածանցը։ Տարբեր հիշատակումների համաձայն` այդ վերջածանցը կրել է պատրիարխալ բնույթ և ուղղակիորեն ցույց է տվել ոչ թե ազգի, այլ ինչ-որ խմբի կամ ընտանիքի պատկանելությունը։

Ասենք` Պետրոսյան, որը հուշում էր տոհմի մեծի անունը` Պետրոս։ Եղել են նաև դեպքեր, երբ անձն ունեցել է երկու ազգանուն, օրինակ` Հակոբ Պետրոսյան-Պողոսյան։ Պետրոսը եղել է այդ մարդու հայրը, իսկ Պողոսը` տոհմի մեծը։
Ռումինիայում ապրող հայերից շատերը հրաժարվում են հայ կոչվել

«4-5-րդ դարերի հիշատակումներ կան, որոնք հիմնականում վերաբերում են «Գահանամակ» կոչվող փաստաթղթին։ Այնտեղ խոսվում է իշխանական տարբեր տոհմերի մասին, որոնց ազգանունները վերջանում են «եանց»-ով։ Երբ վերջին «ց» տառը սղվեց, մնաց «եան»-ը, որն էլ վերջում դարձավ «յան»»,- ասաց մշակութաբանը։

Հիմա էլ որևէ ընտանիքի կամ տոհմի մասին պատմելիս խոսակցական ձևերում օգտագործում են «ենց»-ը։ Այսօր Հայաստանում հանդիպում են նաև «ունց» վերջածանցով ազգանուններ` Բակունց, Դոլունց և այլն։ Դրանք առավել շատ տարածված են Սյունիքի մարզում։ Այնուամենայնիվ, «յան» վերջածանցը մնում է գերիշխող։

Հատկապես 19-րդ դարում մեծ տարածում ստացան «յան» վերջածանցով ազգանունների պաշտոնական գրանցումները։ Հին և միջին դարերում ազգանուն կրել են միայն ազնվական ընտանիքները։ Հասարակ մարդկանց, ռամիկների շրջանում նույն անունն ունեցող մարդկանց զանազանել են հայրերի անուններով, օրինակ՝ Ռուբենի որդի Արմենը կամ Ռուբենենց Արմենը և այլն։ Այսօր գործող կարգի համաձայն՝ քաղաքացին ցանկության դեպքում կարող է փոխել իր անունն ու ազգանունը։

Աղբյուր՝https://armeniasputnik.am/

Աղբյուր՝https://hay-life.ru/

Աղբյուր՝ bayazet

Աղբյուր՝ entertrain